Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ցեղասպանության թեմայով նկարները արտերկիր չեն հասնի

Ցեղասպանության թեմայով նկարները արտերկիր չեն հասնի
13.11.2014 | 15:41

Ինչպես «Իրատես de facto» -ին տեղեկացրեց Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ` 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բացվելու է ցուցահանդես, որին մասնակցելու են նկարիչներ` Հայաստանից և սփյուռքից: Ցուցադրվելու է ավելի քան 300 ստեղծագործություն, հավանաբար, զբաղեցնելով միության երեք ցուցասրահները: Նկարիչների միության նախագահը նշեց նաև, որ լավագույն աշխատանքները կցուցադրվեն Արցախում և ՀՀ մարզերում, մասնավորապես` Գյումրիում, Վանաձորում: Շրջիկ ցուցահանդեսը կիրականացվի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Արտերկրում ցեղասպանության թեմայով նկարների հանրահռչակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ թույլ չեն տալիս ֆինանսական միջոցները:

Միության նախագահի փոխանցմամբ` ապրիլին կմեկնարկի նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ իրականացվող մրցանակաբաշխությունը` «Գեղանկարչություն», «Քանդակ«, «Գրաֆիկա» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգերում: Մրցանակային ֆոնդը 15 հազար դոլարին համարժեք դրամ է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ